«Քանի որ Հայաստանն ու Արցախը պաշտպանվում են Ադրբեջանի նավթաօլիգարխիկ կոռումպացված ղեկավարության վերջին մասշտաբային հարձակումներից, ես մտածեցի հրապարակել «Արցախյան երգը», որը գրել եմ 2016 թվականին Ադրբեջանի կողմից իրականացված հերթական հարձակումից հետո»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը՝ կից հրապարակելով «Արցախյան երգի» տեսանյութը:
Թանկյանը նաև նշել է, որ հայ ազգը հազարամյակներով պահել է իր մշակույթ և այս վերջին կռիվը նույնպես հաղթահարելու է. «Մեր մշակույթը հազարամյակներ շարունակ պահպանել է մեր ազգը, և այս վերջին կռիվը նույնպես մենք կհաղթահարենք»,- մասնավորապես գրել է նա՝ գրառումն ուղեկցելով #artsakhstrong #stopazeriaggression #artsakhisarmenia #stopaliyev հեշթեգերով:
