Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Ինչպես տեղեկանում ենք Reuters լրատվական գործակալությունից, Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան ու Կանադան որոշում են կայացրել Բելառուսի որոշ պաշտոնատար անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառել:

Երեք երկրները մտադրվել են հանրապետության դեմ սահմանափակումներ կիրառել օգոստոսի 9-ին Բելառուսում նախագահի ընտրություններում տեղի ունեցած ընտրակեղծիքների ու բողոքի ակցիաների ժամանակ ցուցարարների դեմ բռնությունների պատճառով:

Ամենայն հավանականությամբ, պատժամիջոցների մասին կհայտարարվի սեպտեմբերի 25-ին:

Նյութի աղբյուր՝ 1lurer.am

Այլ Գրառումներ