
ԱՄՆ փոթորիկների հարցերով ազգային կենտրոնը հայտարարել է, որ օդերևութաբաններն արդեն չգիտեն, թե ինչպես անվանակոչեն սպասվող փոթորիկները։ 2020 թվականին դրանք չափազանց շատ են, փոխանցում է Vice պարբերականը։
Ամերիկացի օդերևութաբանները նման խնդրի արդեն բախվել էին 2005 թվականին, սակայն այդ ժամանակ անունները վերջացել էին հոկտեմբերի 17-ին։
Մասնագետներն ունեն տարվա համար փոթորիկների անունների ցանկ՝ լատինական այբուբենի յուրաքանչյուր տառով։ Այդպիսով՝ անունները յուրաքանչյուր 6 տարին մեկ կրկնվում են։ Բայց հենց ընթացիկ տարվա համար տառերը վերջանում են, ապա օդերևութաբանները ստիպված են անցնել հունական այբուբենին։
Ցուցակը, ըստ որի փոթորիկներին անուններ են տրվում, բացառում է Q, U, X, Y և Z տառերը։
2020-ին փոթորիկների սեզոնն ամենամասշտաբայիններից մեկն է պատմության մեջ։
Նյութի աղբյուրը՝ shantnews.am
