Բանակցություններ չեն ընթանում․ Ալիև

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացասական է գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա վիճակը և կարծում է, որ դրանք իրականում դադարել են, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Ես բացասական եմ գնահատում բանակցային գործընթացի ներկա վիճակը: Կարծում եմ, որ ադրբեջանցի ժողովուրդը լիովին համաձայն է ինձ հետ… Բանակցություններն իրականում չեն ընթանում»,- տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել է Ալիեւը: Ալիևը նշել է, որ իր երկիրը «իմիտացիայի համար չի մասնակցի խորհրդակցություններին»:

«Դա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք բանակցություններից»,- ասել է նա: Միաժամանակ, ըստ Ադրբեջանի նախագահի, «քննարկումներին մասնակցելը հանուն տեսանելիության, ըստ էության, տեսանելիություն էլ կլինի»: Նրա տեսակետից՝ Հայաստանի ղեկավարությունը «փաստացի խախտել է բանակցային գործընթացը»: «Քանի որ նրանց անհեթեթ հայտարարությունները, սադրիչ քայլերը անիմաստ են դարձնում բանակցությունները»,- հավելել է Ալիևը:

Նյութի աղբյուրը՝ Factor.am

Այլ Գրառումներ