ՀՀ ԲՏԱ-ն ամփոփել է կիսամյակը. շատ աշխատանքներ են իրականցվել

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

ՀՀ ԲՏԱ նախարարությունը՝ 2020թ. առաջին կիսամյակում

 Ռազմարդյունաբերության Կոմիտե

2020թ. առաջին կիսամյակում բազմաբնույթ, բովանդակային, ծավալուն գործունեություն է իրականացրել ՀՀ ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերության Կոմիտեն

— Մասնակցություն է ապահովվել Աբու Դաբիում կայացած «UMEX 2020» անօդաչու համակարգերի ցուցահանդեսի և կոնֆերանսի աշխատանքներին: (https://hti.am/pages.php?lang=1&id=7508&page_name=news)
— Հավաքվել է տեղեկատվություն, որի հիման վրա կազմվել է ՀՀ֊ում արտադրվող ռազմական նշանակության արտադրատեսակների կատալոգը:
— Նախապատրաստական աշխատանքներ են կատարվել ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտի ձեռնարկությունների կողմից սերիական արտադրատեսակների գնային առաջարկություններով կատալոգի ստեղծման ուղղությամբ։
— Գործարկվել է 82մմ տրամաչափի ականանետների և արկերի փորձնական արտադրություն։ Իրականացվել են փորձարկումներ, որոնց արդյունքների հիման վրա նախատեսվում է անցում կատարել սերիական արտադրության:
— Իրականացվել են հարվածային ԱԹՍ֊ների հաջողված փորձարկումներ (https://www.facebook.com/watch/?t=0&v=3051125725114045):

— Մշակվել և Ազգային ժողովում հաստատվել են «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» և «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները։
— ՀՀ ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ համապատասխան ստորաբաժանումների հետ տարվել են 2020թ. ԳՀՓԿ աշխատանքների պետական պատվերի հայտերի քննարկումներ:
— Իրականացվել է 2021թ․ պետական պատվերի ձևավորման համար ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտի ձեռնարկությունների սերիական արտադրատեսակների ցանկերի և դրանց տարեկան հզորությունների ճշգրտում։
— Կատարվել է ՀՀ ռազմարդյունաբերական ընկերությունների հնարավորությունների գնահատումը և 2018-2024թթ․ ՍՌՏ զարգացման պետական ծրագրի կետերի կատարման վերաբերյալ վերլուծություն։
— Իրականացվել են աշխատանքներ՝ ռազմարդյունաբերության ոլորտի ազգային ստանդարտների մշակման, արտերկրի փորձի ուսումնասիրման, ՌԱՀ֊ի զարգացման նորմատիվ-իրավական հենքի լրամշակման և դրա հիման վրա առանձին նպատակային ծրագրերի մշակման ուղղություններով:

Այլ Գրառումներ