Պարետատան կողմից իրականացված ստուգումները

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով օգոստոսի 30-ի դրությամբ իրականացվել է 74 767 ստուգում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։ Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

Նյութի աղբյուրը՝ shamshyan.com

Այլ Գրառումներ