Ինչպե՞ս է նշանակվելու կենսաթոշակը. Տեսանյութ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

«Մենք 2020թ-ին պլանավորել էինք ոլորտի ամենաառանցքային բարեփոխումներից մեկը, որը պետք է գործարկվեր առաջին կիսամյակում, սակայն հաշվի առնելով սոցիալական աջակցության ծրագրեում մեր շատ ինտենսիվ  ներգրավվածությունը, մենք հետաձգեցինք և օգոստոսի 10-ից ենք գործարկել այդ փոփոխությունը, որն ուղղված է կոռուպցիայի դեմ պայքարին»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետ Անի Ամիրշադյանը՝ ներկայացնելով ոլորտում իրականացվող փոփոխությունները:

Ըստ նրա՝ եթե նախկինում քաղաքացին կենսաթոշակ ստանալու համար դիմում էր տարածքային բաժիններից որևէ մեկը, նույն աշխատակիցը վերցնում էր փաստաթղթերը և որոշում կայացնում թոշակի նշանակման վերաբերյալ, ինչն արդյունավետ չէր. «Երբ քաղաքացին աշխատում էր անմիջապես այն անձի հետ, ով իրեն թոշակ պետք է նշանակեր, դա ստեղծում էր հող՝ կոռուպցիայի, որոշակի չարաշահումների համար»:

Ա.Ամիրշադյանի խոսքով՝ այժմ գործառույթներն առանձնացվել են, դիմումներն ընդունում են սպասարկման բաժնի աշխատակիցները, իսկ նշանակման վարչությունում պատահականության սկզբունքով դրանք մակագրվում են համապատասխան մասնագետների միջև, որոնք էլ կատարում են թոշակի նշանակման գործառույթը. «Այլևս չկա պայմանավորվելու հնարավություն ո՛չ քաղաքացու համար, ո՛չ աշխատակցի համար, որովհետև հնարավոր չի գուշակել, թե տվյալ դիմումը ո՞ր աշխատակցի մոտ կընկնի: Ես սա համարում եմ ծառայության ամենակարևոր բարեփոխումը, որովհետև դա միակ տարբերակն էր խնդիրը համակարգային լուծելու համար»: Նոր համակարգն օգոստոսի 10-ից արդեն գործարկվել է Երևանում և մինչև տարեվերջ կկիրառվի նա ՀՀ ողջ տարածքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ factor.am

Այլ Գրառումներ