Առանց Ռուսաստանի Եվրոպան չի դառնա ավելի անվտանգ.Գերմանիայի արտգործնախարար

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրա ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնու ենթադրյալ թունավորման շուրջ սկանդալում: «Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը ավելի ակտիվ կլինի Նավալնու գործի հետաքննության գործընթացում»,- ասել է նա՝ ելույթ ունենալով օգոստոսի 31-ին Փարիզում եվրոպական դեսպանների խորհրդաժողովում:

Գերմանայի արտգործնախարարը նշել է, որ չնայած Եվրոպայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները բարդ են, Եվրոպան, այնուամենայնիվ, կառուցողական հարաբերությունների կարիք ունի Մոսկվայի հետ:

 «Առանց Ռուսաստանի կամ դրա դեմ Եվրոպան չի դառնա ավելի անվտանգ: Սա իրատեսական քաղաքականություն է, որը Եվրոպան քաջ գիտակցում է»,- ասել է Մաասը:

ՆՅութի աղբյուր՝ 1lurer.am

Այլ Գրառումներ