ՀՀ Պն խոսնակը ֆեյսբուքյան իր էջում հատվածներ է հրապարակել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի` «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցից.
?Բանակցություններ են ընթանում ՍՈւ-30ՍՄ կործանիչների նոր խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ:
?Կնքվել է 4 ՍՈՒ-25 –երի արդիականացման ծրագիր, որը տարիներ շարուանակ չէր հաջողվում, բայց հիմա իրականություն դարձավ: Կործանիչների արդիականցումը ՌԴ-ում է իրականացվելու:
?Նախատեսվում է ստեղծել հայ-ռուսական մասնավոր կազմակերպություններ ռազմարդյունաբերության ոլորտում:
?ՌԴ-ն Հայաստանի համար հիմա ռազմական նշանակության բեռ չի տեղափոխում. մենք դա անում ենք ինքնուրույն:
?Աշխարհազորային ստորաբաժանումներ առաջնահերթության կարգով կստեղծվեն սահմանապահ բնակավայրերում ինքնապաշտպանության կազմակերպման նպատակով:
? Պաշտպանության նախարարությունում ծառայողական քննություն է իրականացվում` պարզելու համար սպա Գուրգեն Ալավերդյանի գերեվարվելու հանգամանքները. արդյոք մեր զինծառայողը մոլորվել է, գերեվարվել է, արդյոք մոլորվել է, առեւանգվել է, հետո ներկայացվել է որպես գերի, արդյոք կա որեւիցե մի հանգամանք, որը թույլ է տալիս մեր հակառակորդին պնդելու, որ եղել է դիվերսիա: Ես կարծում եմ, որ հիմա ամենակարեւորը, որ մեր զինծառայողը լինի առողջ եւ անվտանգ, շուտափույթ կազմակերպվի այցելություն Բաքվի Կարմիր խաչի գրասենյակի կողմից, որը մինչեւ այժմ չի կատարվել, սա մեծ կասկածներ է առաջացնում: Վստահեցնում եմ, որ ամեն ինչ արվում է պաշտպանության նախարարության, արտաքին գործերի նախարարության, միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, որ առաջինը նա իրեն զգա անվտանգ եւ առողջ, երկրորդ` տեսնենք, թե ինչ պայմաններով կարող ենք նրան վերադարձնել:
?Թուրք-ադրբեջանական համագործակցությունը մտահոգիչ է և ոչ միայն մեզ համար:
? Հակառակորդի սադրանքի դեպքում կաշխատենք գերակայել:
