Այսօր պարգևները կհանձնվեն իրենց տերերին. ՀՀ վարչապետ

հեղինակ - admin

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեսյբուքյան իր էջում գրառում է կատարել.

Հայրենիքի (Ազգային հերոսի) շքանշան, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան. այսօր պարգեւները կհանձնվեն իրենց տերերին։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 19:00-ին, Սարդարապատի հուշահամալիրում տեղի կունենա Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարների պարգևատրման արարողությունը։ Վարչապետի միջնորդությամբ և Հանրապետության նախագահի հրամանագրերով Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայողներ կպարգևատրվեն «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողներ՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։ Իսկ կապիտան Ռուբեն Սանամյանը կպարգևատրվի Ազգային հերոսի կոչումով՝ Հայրենիքի շքանշանով։

Այլ Գրառումներ