Երկու լիբանանահայ ընտանիք բնակության են տեղափոխվել Շուշի

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Երկու լիբանանահայ բժիշկների ընտանիքներ բնակության են տեղափոխվել Արցախ՝ Շուշի քաղաք:

Արցախը շարունակում է լիբանանահայության կողքին լինել:

Բեյրութի աղետալի պայթյունից հետ Արցախը ոչ միայն հումանիտար օգնություն ուղարկեց Լիբանան, այլև շարունակաբար իրականացնում է հանգանակություն լիբանանահայության կարիքների համար: Համայնքին հատկացվել է 25 մլն ՀՀ դրամ:

Միևնույն ժամանակ Արցախի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ պատրաստակամ են 100-150 հայրենադարձ ընտանիքներ ընդունել:

Այլ Գրառումներ