TikTok չինական հավելվածի սեփականատեր հանդիսացող ByteDance ընկերությունը դիմել է ամերիկյան դատարան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ ուղղված հայցով։ Այս մասին հայտնում է Korrespondent-ը՝ հղում անելով ընկերությանը։
Ընկերությունը փորձում է դատարանում վիճարկել իր աշխատանքն ԱՄՆ-ում արգելելու Սպիտակ տան մտադրությունը։ ByteDance-ի ղեկավարության կարծիքով՝ Թրամփի վարչակազմն անտեսում է մասշտաբային միջոցառումները, որոնք ձեռնարկվել են TikTok-ի հանդեպ հնչեցված հավակնություններից հետո։ Ընկերությունում նշել են, որ ընդառաջ են գնացել պաշտոնական Վաշինգտոնին՝ նույնիսկ անհամաձայն լինելով նրա հավակնությունների հետ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հրաման էր ստորագրել, համաձայն որի՝ ByteDance ընկերությունը պետք է հրաժարվի ԱՄՆ-ում իր բոլոր ակտիվներից, որոնք կապված են հայտնի հավելվածի հետ։
Նյութի աղբյուրը՝ shantnews.am
