6-ամյա երեխան ծեծի հետևանքով մահացել է

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում ծեծի ենթարկված 6-ամյա երեխան այդպես էլ գիտակցության չգալով մահացել է: Ցավալի լուրը հայտնել է Երեւանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի ամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը:

«Տղան Երևան էր տեղափոխվել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներով՝ տանը դաժան ծեծի ենթարկվելուց հետո: Ուներ համակցված վնասվածքներ, գլխուղեղի, երիկամների վնասվածքներ, մարմնի վերջույթների սալջարդեր։ Առաջին իսկ օրից անգիտակից էր, միացված արհեստական շնչառության սարք»,- նշել է Դերձյանը։

Նյութի աղբյուրը՝ armtimes.com

Այլ Գրառումներ