«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել, կից գրելով.
Հուսով եմ ՀՀ խորհրդարանական պրակտիկայում կստեղծվի նախադեպ, որ ընդդիմությունը կնախաձեռնի նախարարին պաշտոնանկ անելու գործընթաց, և իշխող ուժը նույնպես, համաձայն լինելով, կմասնակցի այդ քվեարկությանը և իր նախարարին կհեռացնի:
