Հայաստանի անկախության հռչակագիրը համայն հայության համազգային իղձերի լավագույն արտահայտումն է. ՀՀ ԱԺ նախագահ

հեղինակ - admin

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 30-րդ տարեդարձի կապակցությամբ.

30 տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետության նորընտիր Գերագույն խորհրդի պատգամավորները, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, ամրագրեցին մեր հայրերի, մեր ու մեր զավակների ինքիշխան իրավունքը՝ ապրել և արարել անկախ Հայաստանում։

Հայաստանի անկախության հռչակագիրը համայն հայության համազգային իղձերի լավագույն արտահայտումն է, որը եղել է, կա ու կլինի Հայաստանի Հանրապետության հասարակական — քաղաքական հարաբերություններն ուղենշող ամենաառանցքային փաստաթղթերից մեկը, որին մշտապես պիտի վերադառնանք՝ հասկանալու, թե ինչ ուղղությամբ ենք մենք շարժվում որպես պետություն և հասարակություն։

Շնորհավորում եմ բոլորիս այս նշանակալի տարեդարձի առիթով։

Այլ Գրառումներ