Եվրասիական ինտեգրացիան ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմա_քաղաքական ոլորտներում հիմնված է ռուսական, ղազախական և բելոռուսական սյուների վրա։ Լուկաշենկոյի շանսերը իշխանության ղեկին մնալու առումով 50/50 է։ Եթե Մինսկում իշխանության գան եվրոպական ինտեգրացիայի կողմնակիցները, ԵԱՏՄ_ն ու ՀԱՊԿ_ն կաղալու են։ Բացառված չէ այս կառույցների զգալի թուլացումը։ Ահա այս է մեզ անհանգստացնող առաջին իրողությունը։ Ուկրաինական հակառուսական վարչակարգի հաստատումից և մերձբալթյան պետությունները ՆԱՏՕ_ի կազմում ընդգրկելուց հետո, ըստ էության Բելոռուսը միակ երկիրն է, որի տարածքով Ռուսաստանը լայն ճակատով ցամաքային ելք է ստանում դեպի Եվրոպա, ապահովելով նաև նավթա_ գազային տրանզիտը և տրանսպորտային կոմունիկացիաները դեպի արևմուտք։ Վարչակարգի փոփոխությունը իհարկե միշտ չէ, որ փոխում է արտաքին քաղաքական վեկտորը, ինչպես որ եղավ Հայաստանում։ Բայց ուկրաինական սցենարի կրկնվելը Բելոռուսում, լուրջ հարված կլինի Ռուսաստանի դիրքերին։ Կստացվի, որ սլավոնական երեք պետությունների միասնությունը վերջնականապես վերանալու է։ Քանի որ խոսքը գնում է մեր թիվ մեկ դաշնակից պետության դիրքերի թուլացման մասին, սա ևս լուրջ մտահոգության տեղիք է տալիս։ Այնպես, որ բելոռուսական իրադարձությունների ընթացքը և ելքը Երևանում պետք է լինի առաջնային ուշադրության կենտրոնում։
