Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը կարտադրվի Պարանա նահանգում

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Նոր տիպի կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը կարտադրվի  Բրազիլիայի Պարանա նահանգում:

Նահանգի ​​իշխանությունները մտադիր են պայմանագիր ստորագրել պատվաստանյութի արտադրության և տարածման վերաբերյալ, ասվում է հաղորդագրության մեջ: Ակնկալվում է, որ պայմանագիրը կստորագրեն նահանգապետ Ռատինիո Ժունիորը և ՌԴ դեսպան Սերգեյ Ակոպովը:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանն աշխարհում առաջին երկիրն է, որը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է գրանցել: Պատվաստանյութը ստացել է «Սպուտնիկ V» անվանումը:

Աղբյուրը՝ G1.globo.com

Այլ Գրառումներ