Քիմ Քարդաշյանը և Շերը հորդորում են դիտել «Խոստումը» ֆիլմը

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Հեռուստաաստղ և գործարար հայազգի Քիմ Քարդաշյանը սոցիալական ցանցերի իր միլիոնավոր հետևորդներին հորդորում է դիտել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը, որը ավելացվել է Netflix-ի տեսադարանում:

«Netflix-ը ձեռք է բերել «Խոստումը» ֆիլմը և այսօրվանից հասանելի է նաև դրա ցուցադրությունը: Խնդրում եմ, դիտեք ֆիլմը, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին»,- գրել է Քարդաշյանը իր ֆեյսբուքյան էջում:

Հայազգի Շերը (Շերլին Սարգսյան) նույնպես հորդորել է թվիթերի իր 3.8 մլն հետևորդներին դիտել ֆիլմը, նշելով,որ ֆիլմը ինչպոս պաուհան է բացում դեպի Հայոց ցեղասպանության մասին պատմությունը, այնպես էլ հայկական մշակույթը՝ սերը դեպի ընտանիքը, երաժշտությունը, հավատքը:

Հիշեցնենք, որ ֆիլմը նկարահանվել է հայազգի գործարար Քըրք Քըրքորյանի հովանավորությամբ: Ճիշտ է, վերջինս չհասցրեց տեսնել ֆիլմը, սակայն մշտապես հետևել է նկարահանման աշխատանքներին:

Այլ Գրառումներ