Ադրբեջանական գազատարներից մեկում հրդեհ է եղել

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Օգոստոսի 7-ին, ժամը 20: 55-ի սահմաններում, «Գալմազ-Գազիմամեդ» գազատարի 23 կիլոմետրանոց հատվածում տեղի է ունեցել վթար (720 միլիմետր տրամագծով), ինչի մասին հայտարարել է Ադրբեջանում գործող SOCAR նավթա-գազային ընկերության հասարակայնության հետ կապերի և իրադարձությունների բաժնի պետի տեղակալ Իբրահիմ Ահմադովը:

«Գազատարը շահագործման է հանձնվել 1975-ին: Այս գազատարը գործում է ներքին բաշխիչ համակարգում և միացված չէ այլ գազատարներին: Պատահարը տեղայնացվել է, և հրդեհը գրեթե մարվել է: Պայթյունը չի հանգեցրել ամբողջ երկրում գազի մատակարարման որևէ սահմանափակման, և չի նախատեսվում գազի մատակարարման դադարեցում: Բոլոր ռազմավարական օբյեկտները այժմ ևս մատակարարվում են գազով », — ասել է նա:

Նա նաև ավելացրել է. «Սա մեր գլխավոր գազատարներից մեկն է, որը միացված է Գալմազի ստորգետնյա պահեստարանին: Պայթյունը տեղի է ունեցել բնակավայրերից հեռու: Հետևաբար, բնակչության համար սպառնալիք չկա, և զոհեր նույնպես չկան»:

Այլ Գրառումներ