Կորոնավիրուսով վարակման դեպքերի ամենաբարձր ցուցանիշ ունեցող 16 երկրներից Ֆրանսիա ժամանող ճանապարհորդները ստիպված կլինեն կորոնավիրուսի ախտորոշման թեստ հանձնել երկրի օդանավակայաններում և նավահանգիստներում:
Դրական արդյունքներով անձինք ստիպված կլինեն 14-օրյա կարանտին անցնել։
Ֆրանսիան, մասնավորապես, փակել է օդային հաղորդակցությունը Միացյալ Նահանգների և Բրազիլիայի հետ՝ թույլ տալով երկիր մուտք գործել միայն հատուկ հանգամանքների դեպքում:
Գործակալությունը նշում է, որ սպասվող միջոցառման մասին հայտարարվել է հուլիսին վարչապետ Ժան Կաստեքսի կողմից:
Ըստ նրա հրամանագրի՝ Ֆրանսիա ժամանող անձինք պետք է նաև մեկնելուց ոչ շուտ, քան 72 ժամ առաջ անցած կորոնավիրուսի ախտորոշման թեստի բացասական արդյունքների մասին տեղեկանք ունենան։
Աղբյուրը՝ apnews.com
