Կորոնավիրուսից ադրբեջանցի սպա է մահացել

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Հուլիսի 31-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է զինված ուժերի գլխավոր կլինիկական հոսպիտալի վերակենդանացման և անեսթեզիոլոգիայի բաժանմունքի սպա, մայոր Ջաֆարով Թեյմուր Օքթայ օղլուն։

Պետք է ընդգծել, որ Ադրբեջանի պաշտպանության նորանշանակ նախարար Զաքիր Հասանովը հունիսի վերջին տված իր հարցազրույցում Ադրբեջանի ԶՈւ-ում կորոնավիրուսի տարածման մասին խոսելիս խուսափել էր թվեր ներկայացնելուց, և միայն նշել էր, որ զորակոչի ու զորավարժությունների ժամանակ են վարակի մի քանի դեպքեր գրանցվել։

Նշենք նաև,որ պաշտոնական տվյալներով ադրբեջանական զնված ուժերում մինչ օրս հայտնաբերվել է 44 դեպք:

Նյութի աղբյուրը՝ razm.info

Այլ Գրառումներ