Արտակարգ դրության պայմաններում հավաքների ազատության սահմանափակումը չի կարող լինել բացարձակ․ ՀՀ ՄԻՊ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

Արտակարգ դրության պայմաններում հավաքների ազատության սահմանափակումը չի կարող լինել բացարձակ․ քննարկում Մարդու իրավունքների պաշտպանի և ՀԿ-ների միջև
—————————
Հուլիսի 31-ին Մարդու իրավունքների պաշտպանի և մի շարք հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ կազմակերպվել է առցանց քննարկում «Հավաքների ազատությունը նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19-ի) համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում» թեմայով:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը բացման խոսքում նշել է, որ արտակարգ դրության ժամանակ ավելի մեծ է պետության իրավական բեռը, քանի որ յուրաքանչյուր սահմանափակում պետք է լինի անհրաժեշտ, իրավաչափ և կոնկրետ իրավիճակին համաչափ, այս դեպքում՝ պետք է ծառայի կորոնավիրուսի կանխարգելմանը։

Իրավունքների սահմանափակումների հիմնավորումները չեն կարող լինել այն նույն ծավալի, ինչ արտակարգ դրություն հայտարարելու սկզբնական շրջանում: Այլ կերպ՝ որքան երկարում է արտակարգ դրությունը, այնքան մեծանում է պետության իրավական պարտավորությունն առավել հիմնավորելու մարդու իրավունքների սահմանափակումները:

Մանրամասները՝ https://ombuds.am/am/site/ViewNews/1264

Քննարկման հղումը՝ https://ombuds.am/am/site/VideoGalleryView/437

Այլ Գրառումներ