ԻՆՉՈ՞Ւ Է ՄԵԶ ՊԵՏՔ ԱՄՈՒՐ ԸՆՏԱՆԻՔ, ԼՈՒՍԱՎՈՐՅԱԼ ԴՊՐՈՑ ՈՒ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ. Տարոն Սիմոնյան

հեղինակ - admin

ՀՀ ԱԺ պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ԻՆՉՈ՞Ւ Է ՄԵԶ ՊԵՏՔ ԱՄՈՒՐ ԸՆՏԱՆԻՔ, ԼՈՒՍԱՎՈՐՅԱԼ ԴՊՐՈՑ ՈՒ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ։

Այս օրերին, երբ Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են իրականացնում Նախիջևանում, իսկ Թուրքիան միաժամանակ նաև զորավարժություններ է իրականացնում հայ֊թուրքական սահմանի մոտ (երկու դեպքում էլ մեր պատմական հայրենիքում), շատերիս մոտ հարց է առաջանում ՝ երբ է գալու այն ժամանակը, երբ՝

✅ մենք ազատ կլինենք վախից, որ մեր հարևանները վաղը կամ մյուս օրը սպառնալիք չեն լինի մեր ազգային անվտանգությանը, մեր պետականությանն ու մեր ընտանիքներին,

✅ մեր բարեկամներն ու գործընկերները վստահելի կլինեն այն աստիճանի, որ մեր զորությունը չեն դիտարկի որպես անթույլատրելի ազատության, այլ՝ իրական բարեկամության գրավական,

✅ երբ «Հայաստան» բառը լսելիս աշխարհում մարդիկ կունենան վեհության, վերածնության, արարման ու անհաղթահարելիության համամարդկային արժեքի ապրում։

Պետք չէ այլ տեղերում փնտրել այս խնդիրների լուծման բանալին։
Այն շատ մոտ է՝ ՀԱՅ ՄԱՅՐԵՐԻ, ՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ու ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ձեռքերում։

✅ Կունենանք ԱՄՈՒՐ ԸՆՏԱՆԻՔ ՝ մայրական սիրո և հայրական արժանապատվության շաղախով, ուրեմն ազատ կլինենք վախից, եթե անգամ բազմապատկված հակառակորդներն ամեն օր զորավարժություններ անեն, որովհետև ամուր ընտանիքից ԱՆՊԱՐՏ ԶԻՆՎՈՐ է դուրս գալիս։

✅ Կունենանք ԼՈՒՍԱՎՈՐՅԱԼ ԴՊՐՈՑ ՝ ուսուցիչների նվիրումով շաղախված, ուրեմն մեր բարեկամներն ու գործընկերները կհարգեն մեր ազատությունը և կհանդուրժեն մեր հզորությունը, որովհետև լուսավորյալ դպրոցից ԱՌԱՔԻՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ է դուրս գալիս։

✅ Կունենանք ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ ՝ մտավորականների հոգևոր սնունդով շաղախված, ուրեմն աշխարհը հայ ազգին ու հայկական պետականությանը կդիտարկի որպես քաղաքակրթության փարոս, որովհետև Հոգևոր Հայաստանից ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԿԻՐ է դուրս գալիս։

Այլ Գրառումներ