Անցկացվելու են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջևանում, Քյուրդամիրում, Գյանջայում և Եվլախում անցկացվելու են Թուրքիայի և Ադրբեջանի ՌՕՈւ համատեղ վարժանքներ, իսկ օգոստոսի 1-5-ը Նախիջևանում և Բաքվում՝ համատեղ ցամաքային վարժանքներ, ինչի մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը: Նշվում է նաև, որ վարժանքները լինելու են մարտավարական մակարդակում:

Ադրբեջանը և Թուրքիան նախկինում ևս երկու ձևաչափով էլ պարբերաբար անցկացրել են համատեղ վարժանքներ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Թուրքիայում:

Ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժություններն Ադրբեջանը և Թուրքիան անում են 2014-ից՝ օգոստոս-սեպտեմբեր ամսիներին: Ինչ վերաբերում է ցամաքային զորավարժություններին, ապա՝ կողմերը նման համատեղ զորավարժություններ անկացնում են սովորաբար գարնանը՝ Բաքվի զորավարժարաններից մեկում, իսկ ամռանը՝ առանձին Նախիջևանում:

Նախորդ տարի մայիսին Բաքվի մոտակայքում գտնվող զորավարժարաններից մեկում   անցկացվել էր «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք–2019» անունը կրող թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժությունը, իսկ նույն տարվա հունիսին, արդեն Նախիջևանում՝ «Անդրդվելի եղբայրություն–2019» անունը կրող համատեղ մարտավարական զորավարժությունը: 

Նշենք նաև, որ համատեղ զորավարժություններից հարցը այս տարվա փետրվարին քննարկել էին նաև երկու երկրների ղեկավարները, ինչից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը  հայտարարել էրոր զորավարժությունների թիվն ավելանալու է:

Նյութի աղբյուրը՝ razm.info

Այլ Գրառումներ