Մահացել է Թուրքիայի ԶՈւ 5 զինծառայող

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Հուլիսի 27-ին Թուրքիայի Մերսին նահանգում զինծառայողներ տեղափոխող ավտոբուսի կողաշրջման հետևանքով նախնական տվյալներով մահացել է Թուրքիայի ԶՈւ 5 զինծառայող։

Այս մասին  տեղեկացնում է թուրքական պաշտոնական TRT լրատվականը։ Նշվում է, որ ավտոբուսի վարորդը ևս մահացել է, իսկ 10 զինծառայող ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Դեպքի վայր են մեկնել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Ումիթ Դյունդարը։

Նյութի և նկարի աղբյուրը՝ www.trthaber.com

Այլ Գրառումներ