Երկու պետությունների միջև դեռևս չի վերսկսվել կանոնավոր ավիափոխադրումը. ՌԴ-ում ՀՀ դեսապնություն

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Ռուսաստանում Հայաստան դեսպանատունը հայտնում է, որ ավիատոմսերի վաճառքի ռուսաստանյան որոշ կայքեր այս օրերին սկսել են առաջարկել ս/թ․ օգոստոսի 1-ից ՌԴ տարբեր քաղաքներից դեպի Հայաստան կանոնավոր չվերթների տոմսեր, մինչդեռ երկու պետությունների միջև կանոնավոր ավիափոխադրման վերսկսման գործընթացը դեռևս ավարտված չէ, իսկ չվերթների վերսկսման ժամկետները՝ քննարկման փուլում են։

Ելնելով նշվածից՝ Հայաստան մեկնել ցանկացող քաղաքացիները ավիատոմսեր ձեռք բերելու հարցում ցանկալ է,որ առաջնորդվեն միայն չվերթների վերականգնման մասին պաշտոնական տեղեկատվությունից՝ այլևայլ խնդիրներից խուսափելու նպատակով։

Առաջիկայում դեռևս շարունակվելու են իրականացվել չարտերային չվերթները։ Դրանց ժամանակցույցը մշտապես հրապարակվում է դեսպանատան սոցիալական ցանցերի էջերում։

Հիշեցնենք, որ ՀՀ-ում գործող արտակարգ դրության ողջ ժամանակահատվածում պահպանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամ չհանդիսացող, ինչպես նաև ՀՀ տարածքում օրինական հիմքով բնակվելու իրավունք չունեցող անձանց արգելքը երկիր մուտք գործելու հարցում։

Նշենք նաև, որ Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար քաղաքացիները դեռևս չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից: Վերին Լարսի անցակետը շարունակում է բաց մնալ բացառապես բեռնափոխադրումների համար։

Այլ Գրառումներ