Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հրահանգել է ժամանակավորապես փակել Քեսոնը՝ կորոնավիրուսի առաջին հնարավոր դեպքի պատճառով։Կիմ Չեն Ինը նաև հրամայել է մեկուսացնել իրարից բնակավայրի շրջանները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԿԺԴՀ-ի Քեսոն քաղաք ապօրինի մի տղամարդ է մուտք գործել, որը հավանաբար կորոնավիրուսով է վարակված եղել։ Նրա հետազոտության արդյունքները օրգանիզմում կորոնավրուսի առկայությունը հստակ ցույց չեն տվել։ Այժմ նա խիստ կարանտինի մեջ է գտնվում: Տեղի իշխանությունները պարզում են այն անձանց շրջանակը, որոնք նրա հետ շփում են ունեցել։
Նյութի աղբյուրը՝ www.shantnews.am
