Վանդալները հարձակվել են Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցի վրա։ Նման ահազանգ է Twitter-ում հնչեցրել Հայ դատի հանձնախմբի արևմտյան խորհրդի անդամ Ալեքս Գալիցկին` հրապարակելով նաև լուսանկար։
«Վանդալները հարձակվել են Սան Ֆրանցիսկոյի KZV հայկական դպրոցի վրա։ Սա հայերի վրա Ադրբեջանի ռասիստական կառավարության կողմից հրահրվող հարձակումների շարքից է»,–գրել է նա։
The KZV Armenian school in San Francisco was vandalized overnight as part of a series of global attacks on #Armenians incited by #Azerbaijan’s racist govt. that has seen Armenians attacked in Russia, businesses burnt in Ukraine, and our embassy targeted in Germany. pic.twitter.com/2NgKWXjHrA
— Alex Galitsky (@algalitsky) July 24, 2020
Գալիցկինը հիշեցրել է նաև, որ հայերի վրա հարձակումներ են եղել Ռուսաստանում, իսկ Գերմանիայում հրկիզել էին Հայաստանի դեսպանության մեքենան։
Լուսանկարում, որը հրապարակել է Հայ դատի հանձնախմբի արևմտյան խորհրդի անդամը, երևում է դպրոցի պատերին Հայաստանի հասցեին գրած վիրավորանքները և սպառնալիքները։
Տեսանյութն այստեղ․
