Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական РБК հեռուստաալքին

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական РБК հեռուստաալքին:

Հարցազրույցի շրջանակներում վարչապետն անդրադարձել է Ռուսաստանում ապրող ադրբեջանցիների կողմից ձեռնարկվող հակահայկական հարձակումներին, ադրբեջանական ղեկավարության ընդգծված հակահայկական քաղաքականությանը և արտահայտություններին, ռուսական ներքաղաքական կյանքը ապակայունացնելու Ադրբեջանի միտումներին:

Նա նաև նշել է. <<Կասկած չկա, որ Ռուսաստանի իշխանությունները ունեն բոլոր միջոցներն ու կարողությունները իրադարձությունների նման զարգացում թույլ չտալու համար:

Բայց Ռուսաստանի մեր հայրենակիցները իրենց հերթին պետք է արձանագրեն, որ չպետք է տրվել սադրանքների եւ որ Ռուսաստանը ապակայունացնելու մեջ շահագրգիռ են այն երրորդ ուժերը, որոնք ծավալապաշտական-հակահայկական նկրտումներ ունեն Հարավային Կովկասում: Թույլ չենք տա>>:

Այլ Գրառումներ