Ֆրանկոֆոն երկրների օմբուդսմանների միությունը հրապարակել է Տավուշում ՄԻՊ-ի փաստահավաք աշխատանքը

հեղինակ - admin

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Աշխարհի ֆրանկոֆոն երկրների օմբուդսմանների և հաշտարարների միությունը (L’Association des Ombudsmans et des Médiateurs de la Francophonie (AOMF)) ֆրանսերենով պաշտոնական կայքում և Թվիթերում հրապարակել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և իմ վերջին հանդիպման
հաղորդագրությունը Տավուշը հրետակոծելու վերաբերյալ՝ մանրամասն նկարագրությամբ։

Հաղորդագրությունում ներկայացված են Տավուշում Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները և Ազգային ժողովի նախագահի կարևոր դիրքորոշումները Տավուշի խաղաղ բնակավայրերը հրետակոծելու առնչությամբ։

Շնորհակալություն մեր գործընկերներին համագործակցության համար:

Կենտրոնակայանը՝ Փարիզ։

Այլ Գրառումներ