Արսեն Թորոսյանն ընդունել է Գերմանիայից ժամանած պատվիրակությանը

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում Հայաստանին աջակցություն ցուցաբերելու նպատակով Գերմանիայից ժամանած պատվիրակությանը` ղեկավար Սթիվեն Բայերին, բժշկական թիմի ղեկավար Միլթոն Դանիել Շիդերին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆը, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը և այլք:

Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել գերմանական կողմին գնահատելի օգնության և փորձի փոխանակման համար: Նա հավելել է նաև, որ համավարակի հաղթահարման զարգացած երկրների փորձը հնարավոր կլինի ուղղել դեպի զարգացող երկրների առողջապահական համակարգերի բարելավմանը:

Այլ Գրառումներ