Ադրբեջանի դեսպանը կոչ է արել պահպանել ռուսական օրենքները

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլանդ Բյուլբյուլօղլին դիմել է ռուսաստանաբնակ իր հայրենակիցներին՝ կոչ անելով չտրվել սադրանքների, պահպանել Ռուսաստանի օրենքները և խնայել իրենց արդար պայքարի համար։

«Դուք ապրում եք Ռուսաստանում, ձեզանից շատերը այս երկրի քաղաքացիներ են, խնդրում եմ հարգեք և պահպանեք այս երկրի օրենքները։ Համաճարակային այս իրավիճակում խնայեք ձեզ մեր արդար պայքարի համար։ Մենք պետք է լինենք միասին, քանի իր ունենք նպատակ․ պաշտպանել մեր հայրենիքը և պահպանել նրա տարածքային ամբողջականությունը»։ Այս մասին ասվում է դեսպանի ուղերձում, որը հրապարակվել է Ռիա Նովոստիի կողմից։

Համացանցում հայտնված տեսանյութերում ականատես ենք լինում ադրբեջանական գիշերային հարձակումների, թե ինչպես են հայկական համարանիշով ավտոմեքենայի ուղևորները ծեծի ենթարկվում արդբեջանցիների կողմից։ Ադրբեջանական կողմն էլ իր հերթին հրապարակում է տեղեկություններ հայկական հարձակումների մասին։

Նյութի աղբյուր՝ria.ru

Այլ Գրառումներ