ՌԴ-ում ՀՀ դեսպանը դիմել է Ռուսաստանում բնակվող հայաստանցիներին

հեղինակ - admin

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը նշում է.

Ադրբեջանցիների սադրիչ գործողությունները Ռուսաստանի տարածքում հաշվարկված են հայկական կողմի պատասխան քայլեր: Վերջին օրերին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն ամեն րոպե տեղեկություններ է ստանում այն մասին, որ հայաստանցիները մտադիր են հավաքներ ու տարբեր ակցիաներ կազմակերպել Ռուսաստանի այս կամ այն քաղաքում, այդ թվում՝ Մոսկվայում:

Խնդրում են նաև սոցիալական ցանցերում հանդես չգալ նման բովանդակությամբ կոչերով, չտարածել այնպիսի տեսանյութեր ու լուսանկարներ, որոնք կարող են էսկալացիա և լարված իրավիճակ առաջացնել: Ողջախոհություն պահպանեք ցանկացած իրավիճակում: Ներկա պայմաններում մեզ հարկավոր է համախմբված լինել, հանդես գալ միասնական դիրքերից, համաձայնեցնել մեր գործողություններն ու կանխել ցանկացած սադրիչ դրսևորում:

Դեսպանատունը շարունակում է աշխատել օպերատիվ ռեժիմով՝ մշտական կապ պահպանելով հայ համայնքի կառույցների ու ռուսաստանյան իշխանության հետ:

ՌԴ-ում բնակվող հայերին դեսպանը հիշեցնում է նաև, որ անհրաժեշտ է գործել այդ երկրի օրենսդրության շրջանակներում:

Այլ Գրառումներ