Լավրովը և Չավուշօղլուն քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի էսկալացիային վերաբերող հարցեր

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Հուլիսի 23-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:

Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած էսկալացիային վերաբերող հարցեր։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ռուսական կողմից անհրաժեշտ է համարվել գործադրել հավասարակշռված մոտեցումներ և զսպող ազդեցություն ունենալ հակամարտության մեջ ներքաշված կողմերի վրա` իրավիճակի հետագա սրումը կանխելու, հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացման համար։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել համագործակցությունը Մոսկվայի և Անկարայի միջև` տարածաշրջանի կայունացման շահերից ելնելով:

Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ օրակարգի մի շարք հարցերի: Նրանք համաձայնել են, որ անհրաժեշտ է վերականգնել անձնական շփումները, քանի որ կորոնավիրուսային վարակի տարածումը նվազում է:

Աղբյուրը՝ mid.ru

Այլ Գրառումներ