Թանկարժեք և կիսաթանկարժեք մետաղների գները փոփոխության են ենթարկվել

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

NYMEX բորսայի հուլիսի 22-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 0.50%-ով և կազմել 1867.90 դոլար, արծաթի գինն աճել է 0.26%-ով և կազմել 22.79 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 2.69%-ով և կազմել 950.80 դոլար: Տվյալ դեպքում չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):

Նշենք, որ Նյու Յորքի NYMEХ-ն ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որն առեւտուրը շարունակում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:

Միևնույն ժամանակ, Լոնդոնի մետաղների բորսայի հուլիսի 22-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.24%-ով և կազմել 1686.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.02%-ով և կազմել 6506.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.65%-ով և կազմել 1821.50 դոլար, նիկելի գինը նվազել է 0.80%-ով և կազմել 13260.00 դոլար, անագի գինն աճել է 1.32%-ով և կազմել 17695.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.20%-ով և կազմել 2213.50 դոլար, մոլիբդենի գինն աճել է 0.43%-ով և կազմել 15498.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 28500.00 դոլար: Տվյալ դեպքում գների չափման միավորը տոննան է:

Այլ Գրառումներ