Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի արձանագրությունը

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

2020 թվականի հունիսին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Հայաստանում առաջին անգամ իրականացրել է պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց բարեվարքության ստուգում:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների բաց մրցույթի 23 թեկնածու և ՀՀ գլխավոր դատախազի՝ այդ ոլորտը համակարգող տեղակալի 3 թեկնածու լրացրել են Հանձնաժողովի կողմից մշակված բարեվարքության հարցաթերթիկը, այնուհետև Հանձնաժողովն իրականացրել է հարցաթերթիկում ներկայացրած տվյալների արժանահավատության ստուգում: Բացի այդ, բարեվարքության ուսումնասիրության շրջանակներում Հանձնաժողովը տեղեկություններ է հավաքել թեկնածուների վերաբերյալ և գնահատել այն համակցության մեջ հետևյալ ուղղություններով`
1) անձի կողմից նախկինում քրեական, վարչական կամ կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու հանգամանքի, այդ թվում՝ կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության, նրա կողմից վարքագծի կանոնների պահպանման, շահերի բախման, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների խախտում կատարած լինելու հանգամանքների վերաբերյալ,
2) անձի վերաբերյալ զանգվածային լրատվական միջոցներում, ինչպես նաև սոցիալական ցանցերում հրապարակված տեղեկություններ,
3) անձի գույքային դրության` փաստացի ստացած եկամուտների, ինչպես նաև նախկինում ներկայացված հայտարարագրերի վերաբերյալ,
4) անձի աշխատանքային գործունեության վերաբերյալ,
5) անձի քրեական ենթամշակույթին հարելու վերաբերյալ:
Բարեվարքության ուսումնասիրության համար Հանձնաժողովը Եվրոպայի խորհրդի փորձագետների, ԱՄՆ ՄԶԳ ծրագրի աջակցությամբ ներգրավված փորձագետների աջակցությամբ, ինչպես նաև ԵՄ TAIEX ծրագրի փորձագետների խորհրդատվությամբ մշակել է մեթոդաբանություն և ուսումնասիրության գործիքներ, այդ թվում նաև թեկնածուների կողմից տվյալների ներկայացման էլեկտրոնային գործիք:
Հանձնաժողովը ներկայացրել է 26 թեկնածուի բարեվարքության վերաբերյալ եզրակացություն, որից 2-ը եղել է բացասական, 11-ը՝ դրական վերապահումով, իսկ 13-ը՝ դրական։
Բարեվարքության ստուգման արդյունքում Հանձնաժողովը ներկայացնում է խորհրդատվական բնույթի եզրակացություն, որի մեջ ներառված են թեկնածուի կրթության, նախկին աշխատանքի ընթացքում դրսևորած վարքագիծը, որոշումների կայացման անկախության, անաչառության փորձը, մասնագիտական պատրաստվածությունը, անօրինական ենթադրյալ դրսևորած վարքագիծը, ինչպես նաև կապը քրեական ենթամշակույթի հետ։ Առանձին մաս է կազմում նաև թեկնածուի, նրա ընտանիքի անդամների գույքային դրության ստուգումը, որը հնարավորություն է տալիս գնահատել, թե արդյոք թեկնածուի գույքի, եկամուտների վերաբերյալ գործարքները՝ դրանց ձեռքբերումն ու օտարումն եղել են օրինական և որևէ այլ ազդեցությամբ թեկնածուի կամ նրա ընտանիքի անդամների օգտին գույքային դրության բարելավում չի արձանագրվել:

Այլ Գրառումներ