ԱՄՆ դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Ջո Բայդենը Թրամպի մասին ասել է, որ նա առաջին ռասիստն է, որ ընտրվել է նախագահ։
Էլեկտորատի հետ օնլայն հանդիպման ժամանակ, հարց բարձրացվեց, թե ինչպես է Բայդենը վերաբերում նրան, որ Թրամպը կորոնավիրուսը անվանում է «չինական վիրուս» կամ «ուհանյան վիրուս»։ Պատասխանն այսպիսինն էր․ «Նա սերմանում է ռասիզմ»։
-Պարզապես անտանելի է նայել, թե ինչպես է նա վերաբերում մարդկանց,որոնք ունեն ուրիշ մաշկի գույն, ունեն ուրիշ ծագում — ասելէ նա։
Բայդենը նաև նշեց, որ ոչ մի հանրապետական ռասիստ չի եղել, ոչ մի դեմոկրատ նույնպես։ ԱՄՆ-ում շատ են եղել ռասիստներ, որ ցանկացել են դառնալ նախագահ, առաջինը Թրամպին դա հաջողվեց։
Նյութի աղբյուրը՝ ria.ru
