Վրաստանը ընդլայնում է բնակչության՝ կորոնավիրուսով թեստավորման մասշտաբները

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Ինչպես նշում է Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն, Վրաստանը ընդլայնում է բնակչության՝ կորոնավիրուսով թեստավորման մասշտաբները, և մեկ միլիոն բնակչության համար թեստերի քանակով մոտենում է համաշխարհային միջին ցուցանիշին:

Ըստ պաշտոնապես հրապարակված տվյալների՝ երկրում կորոնավիրուսի տարածման ամբողջ ժամանակահատվածում իրականացվել է 182 հազար PCR թեստ, ինչը կազմում է 59 հազար թեստ՝ 1 միլիոն բնակչության հաշվով: Բացի դրանից՝ կատարվել է 116,000 ռապիդ թեստ:

Գամկրելիձեի խոսքերով՝ համաճարակաբանները ծրագրում են հետագայում ընդլայնել թեստավորման մասշտաբները երկրում համաճարակաբանական իրավիճակը լավագույնս վերահսկելու և կորոնավիրուսի տարածման տեմպերը հնարավորինս ցածր մակարդակի վրա պահելու համար:

Այլ Գրառումներ