Կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ծանր կացությունը համաշխարհային շուկայում սպառնում է մեծ վնասներ հասցնել հատկապես զարգացող տնտեսություններին, որտեղ ազգային արժույթների կտրուկ արժեզրկումը, դոլլարի գերիշխող դիրքը և գործարքների մեծամասնության իրականացումը դոլլարով կանխատեսում են, որ ստացվող եկամուտները կլինեն շատ ավելի քիչ, քան նախորդ տարիներին:
Արժույթի միջազգային հիմնադրամի հետազոտությունների համաձայն՝ դժվար թե կարժաժամկետ կտրվածքով զարգացող տնտեսությունները որևէ նկատելի առաջընթաց արձանագրեն, քանի որ առկա պայմաններում փոփոխության են ենթարկվել առևտրաշրջանառության տեմպերը, առաջարկ-պահանջարկ հարաբերակցությունը:
Բացի այդ, տուրիստական ճյուղի վերականգնումը, որը սովորաբար ուժեղ կերպով Է անդրադառնում ազգային արժույթների տատանման վրա, սահմանափակվել Է կարանտինային միջոցառումների և սպառողների վարքի փոփոխության պատճառով:
Այնուամենայնիվ, կարճաժամկետ հեռանկարում ներքին տնտեսությունում կայունության պահպանումը պահանջում է քաղաքական այնպիսի լծակների օգտագործում, ինչպիսիք են հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունները, ներառյալ ՝ ոչ սովորական գործիքների կիրառմամբ տարատեսակ գործողությունների իրականացումը:
Նյութի աղբյուրը՝ www.thenational.ae
