Վրաստանի ԱԳՆ-ն հերքել է ադրբեջանական ապատեղեկատվությունը

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Հուլիսի 20-ին Վրաստանի արտգործնախարարությունը ապատեղեկատվություն և հանրությանը մոլորեցնելու փորձ է որակել ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվող լուրն այն մասին, թե Սերբիայից Վրաստանի տարածքով Հայաստանին ականանետեր են մատակարարվել։ Ապատեղեկատվությունը տարածել էր ադրբեջանական «Հագգին» լրատվակայքը։

Այս մասին տեղեկություններ է հայտնում վրացական Interpressnews լրատվակայքը։ Վրաստանի ԱԳՆ-ն շեշտում է, որ տվյալ հոդվածը կողմնակալ բնույթ ունի և միտված է երկու երկրների միջև արհեստականորեն խնդիրներ ստեղծելուն։

Նշենք, որ Հայաստանի հետ Սերբիայի հնարավոր ռազմական համագործակցության հետ կապված այսօր Ադրբեջանի ԱԳՆ է հրավիրվել Բաքվում Սերբիայի դեսպանը։

Նյութի աղբյուր՝ razm.info

Այլ Գրառումներ