Թուրքիան հանդիսանում է Կիպրոսում խաղաղության և կայունության երաշխավորը. Էրդողան

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի կողմից Կիպրոսի հյուսիսային հատվածի օկուպացման 46-րդ տարելիցի օրը` հուլիսի 20-ին, ելույթ է ունեցել` հայտարարելով, որ կղզում հակամարտության լուծումը հնարավոր է միայն կղզու թուրքական համայնքն իրավահավասար ճանաչելու միջոցով: Այս մասին տեղեկանում ենք «Անադոլու» գործակալությունից:

Էրդողանը հայտարարել է թե «Թուրքիան, ինչպես 46 տարի առաջ, այնպես էլ հիմա, հանդիսանում է կղզում խաղաղության և կայունության երաշխավորը»:

«Կիպրոսի հունական համայնքը պետք է անհապաղ ճանաչի կղզու թուրքական համայնքի քաղաքական իրավահավասարությունը, այդ թվում` կիպրոսցի թուրքերի իրավունքները կղզու բնական ռեսուրսների նկատմամբ»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Թուրքիայի նախագահը նշել է նաև, որ իրենց երկխոսության պատրաստ լինելը չի նշանակում, որ իրենք զիջումների են գնալու ի վնաս կիպրոսցի թուրքերի, և հայտարարել է, որ Թուրքիան և, այսպես կոչված, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը «միշտ կղզում խաղաղության հաստատման կողմնակից են եղել»:

Նյութի աղբյուրը՝ www.tert.am

Այլ Գրառումներ