Հայաստանը կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունքում շատ փոքր դրական շարժ ունի․ Ն․ Փաշինյան

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանը կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունքում շատ փոքր դրական շարժ ունի, այս մասին Փաշինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում, նշելով, որ, այնուամենայնիվ, չպետք է թուլացնել զգոնությունը:

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունքում շատ փոքր դրական շարժ ունենք: Սա սակայն չի նշանակում, որ պիտի թուլացնենք մեր զգոնությունը. ընդհակառակը` հակահամաճարակային կանոնների պահպանման մեր գործողությունները պիտի դառնան ավելի հետեւողական` վիրուսի տարածման ուժգնությունը կոտրելու համար:

Միայն դրա շնորհիվ կկարողանանք էականորեն նվազեցնել նոր դեպքերը:

Հարգելի քաղաքացիներ, շարունակեք հետեւել կանոններին` կրեք դիմակներ, պահպանեք սոցիալական հեռավորություն եւ պարբերաբար ախտահանեք ձեռքերը:

Այլ Գրառումներ