Եվրամիության առաջնորդները փոխզիջման են եկել քառօրյա բանակցություններից հետո

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Եվրամիության առաջնորդները քառօրյա բանակցություններից հետո փոխզիջման են եկել կորոնավիրուսից տուժած երկրների տնտեսություններին սատարելու միջոցների վերաբերյալ:

Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել օգնության փաթեթի չափի հետ կապված: Օգնության նախկին ծավալը, որ առաջարկել էին Գերմանիան ու Ֆրանսիան և որի շուրջ համաձայնություն չհաջողվեց ձեռք բերել, 500 միլիարդ եվրո էր: 390 միլիարդ եվրո փաթեթի քննարկման ընթացքում փոխզիջում գտնվեց:

Ավստրիան, Դանիան, Ֆինլանդիան, Նիդերլանդները և Շվեդիան պաշտպանել են չվերադարձվող սուբսիդիաների կրճատումը: Ի սկզբանե նրանք պնդում էին, որ պետք է վարկեր, այլ ոչ թե սուբսիդիաներ տրամադրել՝ Իտալիայի նման երկրներին խրախուսելու ավելի վճռականորեն բարեփոխել իրենց տնտեսությունները:

Հուլիսի 20-ը Բրյուսելում անցկացվող գագաթնաժողովի չորրորդ օրն էր, մինչդեռ այն ի սկզբանե երկօրյա էր հայտարարաված:

Նյութի աղբյուր՝ azatutyun.am

Այլ Գրառումներ