Air France-ը դեպի Վրաստան թռիչքները կվերսկսի օգոստոսին

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Air France ավիաընկերությունը շաբաթական 2 չվերթ կիրականացնի Փարիզ-Թբիլիսի ուղղությամբ։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան։

“Այսօր մենք վերջնական որոշում ենք կայացրել և հաստատել ենք Air France-ի թռիչքները օգոստոսի սկզբից, թռիչքների հստակ ժամանակացույցը կորոշի ավիաընկերությունը, դրանք շաբաթական երկու անգամ կթռչեն: Փարիզի Շարլ դը Գոլի օդանավակայանից կանոնավոր չվերթները կվերսկսվեն Թբիլիսիի միջազգային օդանավակայան”, — հայտնել է Տուրնավան։

Նրա խոսքով ՝ AirBaltic-ի հետ բանակցությունները ընթացքի մեջ են, քննարկվում է Ռիգա-Թբիլիսի ուղղությունը: Դրա հետ մեկտեղ, վրացական Airzena փոխադրողը կշարունակի Կոմերցիոն չարտերային չվերթների իրականացումը հիմնականում Վիեննայի և Ամստերդամի ուղղությամբ:

Աղբյուրը՝ jnews.ge

Այլ Գրառումներ