ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․
ԱՄՆ կոնգրեսական Փըլոնի փոփոխությունների առաջարկն ընդունվել է Ներկայացուցիչների Պալատում։ Սա նշանակում է, որ այդ թվում Ադրբեջանին հատկացվող ԱՄՆ օգնությունը կլինի խիստ թափանցիկ և ուժեղացված վերահսկողության տակ, որպեսզի այն չօգտագործվի ռազմական նպատակներով Հայաստանի դեմ։

