ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Տավուշի մարզի սահմանապահ Մովսես գյուղ:Աննա Հակոբյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․
“Մովսեսում ավելի հանգիստ էր իրավիճակը, թերեւս այն պատճառով, որ վերջին ռմբակոծությունների հետեւանքով գյուղի տներից որեւէ մեկը չէր վնասվել։
Ճիշտ է գյուղի երեխաների մի մասը հարևան գյուղերում էին կամ Երեւանում՝ բարեկամների տներում, բայց կային նաեւ երեխաներ, որ Երեւանից էին եկել՝ ամառային արձակուրդները տատիկ-պապիկի տանն անցկացնելու եւ կրակոցների պատճառով չէին էլ հեռացել գյուղից”։
