Վալերի Բուայեն դատապարտում է Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանի ագրեսիային

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն նամակ է հղել երկրի նախագահ Էմանուել Մակրոնին՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին պատգամավորը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների վերսկսումից հետո ես գրել եմ Հանրապետության նախագահին։ Ես նաև դատապարտում եմ Թուրքիայի՝ Ադրբեջանի նախագահին անսասան աջակցությունը, ինչը սպառնում է Կովկասյան տարածաշրջանում խաղաղ գործընթացին»,- հայտնել է Բուայեն։

Պատգամավորը նաև խնդրել է Ֆրանսիային և Եվրամիությանը հաստատել հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու հրամայականը։

Այլ Գրառումներ