Թուրքական զրահամեքենաներ են արտահանվել Աֆրիկա

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Թուրքական արտադրության «Հըզըր» զրահամեքենաների առաջին խմբաքանակն արտահանվել է աֆրիկյան երկրներից մեկը, որտեղից անցյալ տարի արտադրության պատվեր էր ստացվել։

Այս մասին  տեղեկացնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Աղբյուրը չի հայտնում, թե արտահանումը կոնկրետ որ երկիր է իրականացվել։

Թուրքական «Հըզըր» զրահամեքենան առաջին անգամ ցուցադրվել է 2016 թ․ նոյեմբերին։ Արտադրող «Katmerciler» ռազմարդյունաբերական ընկերությունը հայտնում է, որ 20,7 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագիրն աֆրիկյան երկրի հետ կնքվել է 2019 թ․ հուլիսին։ Գործարքով նախատեսված է, որ առաքումները կավարտվեն մինչև այս տարվա վերջ։

Նշենք, որ թեև թուրքական աղբյուրները չեն նշում պատվիրատու երկրի անունը, չի բացառվում, որ արտահանումն իրականացվել է Լիբիա, որտեղ գործող «Ազգային համաձայնության կառավարության» հետ Թուրքիայի ռազմական համագործակցությունը առավել խորացել է 2019 թվականից։

Նյութի աղբյուրը՝ razm.info

Այլ Գրառումներ