Թուրքական «Ֆաթիհ» հորատանավն առաջին երկրաբանա-հետախուզական աշխատանքների իրականացման համար աշխատանքներ է սկսել Սեւ ծովում: Հուլիսի 20-ին այդ մասին հայտնել է Թուրքիայի Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը:
««Ֆաթիհ» -ը մեր ժողովրդի աջակցությամբ սկսեց հորատումներ իրականացնել Սև ծովի «Թունա -1» հատվածում: Մենք կաշխատենք մեր ծովերի յուրաքանչյուր քառակուսի մետր վրա, որպեսզի հասնենք էներգետիկ անկախության: Եթե այնտեղ ինչ-որ բան կա, ապա մենք դա անպայման կգտնենք », — գրել է Թուրքիայի էներգետիկայի նախարարը իր թվիթերյան էջում:
Մինչդեռ, ավելի վաղ սպասվում էր, որ «Ֆաթիհ» նավը հուլիսի 15-ին է սկսելու Սև ծովում իր երկրաբանական ուսումնասիրությունները:
Ըստ Sabah թերթի, «Թունա -1» հատվածը տեղակայված է Բուլղարիայի և Ռումինիայի՝ Թուրքիայի ներքին ջրերով ծովային սահմանների հատման կետում : Նախկինում թուրքական առաջին սեյսմիկ նավը ՝ «Բարբարոս Հայետթին փաշան», հետախուզական աշխատանքներ է իրականացրել Սև ծովում և հայտնաբերել բնական գազի հարուստ պաշարները Սև ծովի արևմտյան շրջաններում:
Նյութի աղբյուր՝ tass.ru
