Ես սկզբից մտածում էի, որ Ամուլսարի պատմությունը լրիվ “Կիկոսի մահն”է. Արամ Սարգսյան

հեղինակ - admin

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ես սկզբից մտածում էի, որ Ամուլսարի պատմությունը լրիվ “Կիկոսի մահն”է… Բա որ թույնը թափանցի գրունտային ջրեր, բա որ խառնվի Ջերմուկի ջրերին, յաաա, բա որ լցվի Սևանը, ու գնաց…. Վայ Կիկոս ջան, վայ բալա ջան…
Հետո մտածեցի, որ լրիվ “Անխելք մարդը” հեքիաթն է, ով փոխանակ չորացած ծառի տակի ոսկին հանի, սիրուն ու հարուստ աղջկան առնի, գնում է գայլին փրկելու… Գայլն էլ բնականաբար մեր ունեցածի վրա վաղուց աչք ունեցող հարևանն է…
Հիմա կամաց- կամաց համոզվում եմ, որ չէ՝ էս “Մի կաթիլ մեղրն” է դառնալու, իսկ վերջում էլ ՝ “Ձախորդ Փանոսը”: Ես առաջարկում եմ գտնեն հայկական հեքիաթ, որտեղ խելքը հաղթում է անխելքությանը, խիզախը վախկոտին, բարին՝ չարին։ Ես գտնում եմ, որ ՀՀ-ն օրենքի երկիր է՝ժողովրդի քվեն ստացած լեգիտիմ իշխանություններով, և ովքեր այդպես չեն համարում ու չեն վստահում իշխանությանը, կարող են շարունակել օրենքը խախտելով տնտեսվարողի ճանապարհը փակել, չնայած խախտված ընտրություններով իշխանությունների ժամանակ այդպես չէին վարվում… Ու դա իրենց բնութագիրն է:
Շնորհակալ եմ բոլոր սրտացավ արձագանքների համար, անձնական վիրավորանքներին և անհիմն մեղադրանքներին չեմ պատասխանում՝ հայտնի պատճառով՝ իմաստը չեմ տեսնում:

Այլ Գրառումներ